ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Այս մասին նշված է կոմիտեի հայտարարության մեջ։
Նշենք, որ օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից դեպի Կիև թռիչքի ժամանակ։
«Սարսափելի նորություն: Իմ մտքերը զոհվածների ընտանիքների, ընկերների և մեր գործընկերների հետ են»,-նշել է կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
Reuters-ի տեղեկություններով՝ խոսքը Boeing 737-ի մասին է։ Նշվում է, որ ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։