21 տարին լրացած անձին մեղադրանք է առաջադրվել 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Աշոտ Ա.-ն հանդիսանալով 21 տարին լրացած անձ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ծանոթացել է  2003 թվականին ծնված Քնարիկ  Ջ.-ի հետ և սկսել շփվել համացանցում, որից հետո տեղեկանով նրա հեռախոսահամարի մասին՝ հեռախոսակապ է հաստատել վերջինիս հետ:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հանդիպելով Քնարիկ Ջ.-ին, վերջինիս ավտոմեքենայով տարել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող իր կնոջ եղբոր  ամառանոց որտեղ մնալով մինչև մեկ օր մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր ընկալմամբ ակնհայտ 16 տարին չլրացած Քնարիկ Ջ.-ի հետ:

Աշոտ Ա.-ն   տաքսի մեքենայով գնացել է,  վերցրել Քնարիկին Ջ.-ին և վերցրել է ամառանոցի բանալիները՝ ասելով, որ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար են գնում: Դրանից հետո Քնարիկի հետ տաքսիով գնացել են ամառանոց: Քնարիկին հանդիպելուց հետո, չնայած որ նա ասել էր թե 17 տարեկան է, սակայն ելնելով նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններից և արտաքին տեսքից, իրեն ակնհայտ պարզ դարձավ, որ նա 17 տարեկան չէ, այլ ավելի փոքր է, այսինքն կլիներ 15 տարեկան: Այդ օրը Քնարիկի հետ մնացել է ամառանոցում և գիշերը նրա հետ, նրա կամքով և ցանկությամբ, մեկ անգամ ունեցել է սեռական հարաբերություն, որը եղել է բնական ճանապարհով:

Դատարանի վճռով Աշոտ Ա.-ն դատապարտվել է 4  տարի ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել