Ի ՞նչ կարգով է իրականացվում հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի օտարումը

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի օտարումը կատարվում է ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշմամբ սահմանված կարգով:

«Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

 

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եզրակացությամբ» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

 

Գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով, իսկ տվյալների բացակայության դեպքում՝ գույքը ենթակա է գնահատման՝ գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել