Մոր բրդյա շալը, գլխարկը, ձեռնորցները վերցնելը կարո՞ղ է համարվել ժառանգության ընդունում

Գյումրի քաղաքում գտնվող թիվ X բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Զավեն Սարգսյանին և Վարդանուշ Մակարովային, ինչպես նաև՝ վերջիններիս դստերը` Կարինե Զավենի Սարգսյանին, յուրաքանչյուրին՝ 1/3 մասով։

 

Վարդանուշ Մակարովան, 31.05.2005թ. մահացել է, նրա մահից հետո ժառանգներից որևէ մեկը ժառանգություն ընդունելու համար նոտարական գրասենյակ չի դիմել, քանի որ մյուս դուստրերը իրենց մոր մահվան պահին գտնվել են ՌԴ-ում, սակայն եկել են Գյումրի և մասնակցել են մոր հուղարկավորությանը, որից հետո իրենց հետ վերցրել են մոր անձնական իրերը և վերադարձել են ՌԴ։

 

Հետագայում նշված դուստրերը դիմել են նոտարական գրասենյակ՝ ժառանգությունը ձևակերպելու համար, սակայն մերժում են ստացել, որից հետո դիմել են դատարան:

 

 

Դատարանն ապացուցված է համարել, որ հայցվորներ Անահիտ և Գայանե Սարգսյանները մինչև իրենց մոր՝ Վարդանուշ Մակարովայի մահը, բնակվել են ՌԴ-ում, սակայն մոր մահվանից հետո եկել են Գյումրի, մասնակցել են մոր հուղարկավորությանը:

 

Հայցվորներ Անահիտ և Գայանե Սարգսյանները մոր հուղարկավորությունից հետո ՌԴ մեկնելուց առաջ իրենց հետ վերցրել են մորը պատկանող որոշ կենցաղային իրեր՝ մոր բրդյա շալը, գլխարկը, ձեռնորցները, նրա գրքերը, զարդատուփը, արծաթյա մատանին և ականջօղերը, դրանք բաժանել են միմյանց մեջ, որպես ժառանգական գույք, և տարել են իրենց հետ ՌԴ:

 

Վերը նշվածի հիման վրա դատարանը գտել է, որ հայցվորներն իրենց մոր մահից հետո իրենց տիրապետման տակ վերցնելով նրան պականող ժառանգական գույքի մի մասը՝ ժառանգատուին պատկանող շարժական գույքը, փաստացի տիրապետման հիմքով ընդունել են դրանց նկատմամբ ժառանգությունը, ուստի նշված հիմքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատարանը գտել է, որ նրանց կողմից պետք է ընդունած համարել ամբողջ ժառանգությունը, այդ թվում՝ Վարդանուշ Մակարովայի ժառանգության զանգվածի մեջ մտնող՝ Գյումրի քաղաքում գտնվող բնակարանի 1/3 մասի նկատմամբ ժառանգությունը, յուրաքանչյուրի կողմից՝ 1/4 մասով, այսինքն՝ յուրաքանչյուրի կողմից նշված տան 1/12 մասի նկատմամբ:

 

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասի` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել