Այսօր կարող է Երևանում ձյուն տեղա. Գագիկ Սուրենյան

«Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա»: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նշենք, որ Հանրապետության տարածքում՝

Հունվարի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 3-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել