Դատավորին արձակուրդ տրամադրելու կարգը

Ինչպես և յուրաքանչյուրս, դատավորները նույնպես արդակուրդի և հանգստի իրավունք ունեն:
Իսկ ի ՞նչ կարգով է դատավորներին արձակուրդ տրամադրվում:

 

Նախ պետք է նշել, որ դատավորների ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման ժամանակացույցը պետք է կազմվի այնպես, որ չխոչընդոտի դատարանի բնականոն գործունեությունը։

 

Դատավորների ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման ժամանակացույցը հաստատվում է համապատասխան դատարանի նախագահի հրամանով՝ հաշվի առնելով դատավորների ցանկությունը։

 

Յուրաքանչյուր հաջորդ տարվա արձակուրդների ժամանակացույցը կազմվում և հաստատվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը։

 

Ժամանակացույցի մեկ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին` ի գիտություն։

 

Ամենամյա հերթական արձակուրդը դատավորներին տրամադրվում է տվյալ տարվա ընթացքում՝ համաձայն ժամանակացույցի:

 

Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում։ Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ դատարանում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո։

 

Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն դատավորի միջնորդությամբ կամ համաձայնությամբ և կատարվում է համապատասխան հրամանով։ Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում։ Դատավորի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ տրամադրվել առանձին։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել