Երևան քաղաքի Ավան ր Նոր-Նորք վարչականա շրջանների առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Թ. Ավետիսյանի:
Թադևոս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Գյուլիքեխվյան փող. 15 շենքի մոտ իր կողմից վարած Ջիպ Գրանդ Չերոկի մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գառնիկ Զաքարյանի կողմից վարծ Բոգդան մակնիշի թիվ 43 երթուղային ավտոբուսին, այնուհետև իջնելով մեքենայից, առանց շարժառիթի խուլիգանական դրդումներով դանակով հարվածել է վերջինիս և դիտավորությամբ պատճառել առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Իրեղեն ապացույց է ճանաչվել տաբատը` փաթեթավորված և կնիքված ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ծրարների համար կնիքի դրոշմով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net