Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և 46-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագիրը»:
Հավելենք, որ հրմանագրով սահմանվում էր․
- Ստեղծել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա կազմն ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակը։
- Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տասնհինգ անդամ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ընդգրկվում է խորհրդի կազմում:
- Խորհրդի կազմում ընդգրկված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տասնհինգ անդամից տասնմեկը` տարեկան մեկ անգամ, ՀՀ վարչապետի որոշմամբ, փոփոխվում է ռոտացիոն կարգով։
- ՀՀ կառավարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը: