Համայնքը պարտավոր կլինի նվիրատվություն ստանալու դեպքում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվությունը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ օրենքով սահմանված 100 հազարը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր կլինի ստանալուց հետո` ոչ ուշ քան մեկ շաբաթվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն սույն հոդվածով սահմանված չափը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքների կողմից օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջը վերջիններիս գործելակերպը կդարձնի առավելագույնս թափանցիկ, զերծ կպահի նրանց կասկածելի հովանավորչություններից և ազդեցություններից, ինչն էլ իր հերթին կնպաստի հանրային իշխանության մարմինների, մասնավորապես՝ համայնքների, նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորմանը և ամրապնդմանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել