Արցախում նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Դեկտեմբերի 18-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 ՀՀ դրամից բարձրացնել 68000 ՀՀ դրամ՝ միաժամանակ բարձրացնելով նաեւ գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Պատգամավորները նախարարին են առաջադրել նվազագույն աշխատավարձի հաշվարկման չափորոշիչներին, աշխատանքի գնահատման արդյունքում տրվող հավելավճարներին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նախագծին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել