Տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Մասնավորապես պարզվել է, որ Թլիկ համայնքի մշակույթի տան նախկին տնօրենը, որը պաշտոնավարում է 1999 թվականից 2018  թվականը, 2015 թվականին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։

Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել