Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր որոշում է ստորագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»,-նշված է որոշման մեջ:
166-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ:
Մեկ այլ որոշմամբ էլ Տիգրան Ավինյանին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ուղարկել է 4 -օրյա արձակուրդի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-20-ը ներառյալ։