«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա

Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Այս մասին հայտնում է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։

«Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել