Ոստիկանական ավտոմեքենան վնասել են օդաճնշիչ ատրճանակով

Դեկտեմբերի 15-ին լրատվական կայքերից մեկում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Մակարով» ատրճանակով կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Պարզաբանենք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հաշվեկշռում գտնվող մեքենան կայանված է եղել մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բակում։ Մեքենայի սրահում ոստիկանության ծառայողներ չեն եղել։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը պարզել է, որ պարեկային մեքենայի վրա կրակել են ոչ թե մարտական, այլ օդաճնշիչ ատրճանակով։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ կերպով պարզել են մեքենան վնասված անձի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց Նազարբեկյան թաղամասի 26-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ներկայացնելով օդաճնշիչ ատրճանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել