Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, պարզեցին հանացագործությունը կատարած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 16-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում դեպքի վերաբերյալ տվել է համապատասխան բացտրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։