Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է Տեսչական մարմնում հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին․
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության առաջատար մասնագետ-դեղերի շրջանառության վերահսկողության տեսուչ.
Հիմնական գործառույթները.
1) մասնակցում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության վերահսկողության նկատմամբ իրականացվող հսկողական միջոցառումներին.
2) մասնակցում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դեղերի և դեղագործական գործունեության բնագավառների օրենսդրական ակտերի կատարման նկատմամբ ստուգումների, վարչական վարույթների աշխատանքների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը.
3) մասնակցում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման պայմանների և պահանջների, ինչպես նաև գովազդի մասին օրենսդրության կատարման նկատմամբ ստուգումների, վարչական վարույթների աշխատանքների վերահսկողության իրականացմանը.
4) մասնակցում է դեղի ստեղծման, նախակլինիկական հետազոտության, կլինիկական փորձարկման, ստանդարտացման, արտադրության, պատրաստման, դեղաբուսական հումքի մշակման, որակի հսկողության, գրանցման, ներմուծման, արտահանման, փոխադրման, պահպանման, իրացման, բաշխման, կիրառման, արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկման, տեղեկատվության տարածման, ոչնչացման վերահսկողության նկատմամբ իրականացվող հսկողությանը.
5) մասնակցում է լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառման և փորձաքննության իրականացման նկատմամբ վերահսկողությանը.
6) մասնակցում է առողջապահության բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ անհրաժեշտ նյութերի նախապատրաստման աշխատանքների նկատմամբ իրականացվող հսկողությանը.
7) մասնակցում է առողջապահության բնագավառի Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման նկատմամբ իրականացվող հսկողությանը.
8) մասնակցում է Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվող առաջարկության նախապատրաստմանը` ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերացման նպատակով ժամկետներ սահմանելու վերաբերյալ.
9) մասնակցում է տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն առնչվող իրավական ակտերի մասին սահմանված կարգով տնտեսվարող սուբյեկտների իրազեկումն ապահովելու համար նյութերի պատրաստման գործընթացի նկատմամբ իրականացվող հսկողությանը.
10) մասնակցում է այլ տեսչական մարմինների հետ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակման գործընթացի նկատմամբ իրականացվող հսկողությանը.
11) մասնակցում է Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների աշխատանքների մեթոդաբանության ապահովմանը.
12) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաս-տաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պար¬զաբանումներ և ուղեցույցեր.
13) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
14) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
15) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին.
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
ռուսերենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
Աշխատավարձը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմում է 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց:
Տեղեկացվում է, որ.
վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրերի պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է.
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•դիմում` Տեսչական մարմնի ղեկավարի անունով (դիմումը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
•տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ (ների), վկայական (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) լուսապատճենները,
•արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի լուսապատճենը.
•անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
•համառոտ ինքնակենսագրական՝ CV
• երկու լուսանկար 3×4 սմ չափսի,
Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին /հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 129, հեռ (010) 65-05-53/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 19.12.2019թ., ժամը 15.00-ը: