Հնարավոր կլինի դեղը սկանավորելիս պարզել դեղի հավաստագրված և անվտանգ լինելը

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել Հարկային օրենսքրքում լրացումներ կատարելու  մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կգրանցվեն դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը, տարողությունը, քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և  դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները: ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների դեպքում էլեկտրոնային եղանակով կգրանցվեն նաև  ներմուծման հավաստագրի համարը և նրանում դեղի հերթական համարը:

Նախագծի հիմանավորման մեջ նշվում է, որ  ընդունման արդյունքում Tax Stamp հավելվածով դեղը սկանավորելիս, հնարավոր կլինի ցանկացած դեղի հավաստագրված և անվտանգ լինելը պարզել թե՛ ստուգողի, թե՛ դեղատան, թե՛ սպառողի կողմից ցանկացած վայրում՝ առանց դեղը լրացուցիչ փորձաքննության ուղարկելու, ինչը ամբողջ շուկան հնարավորինս զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել