Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Կա հարուցված քրեական գործ, դրա շրջանակում գործողություններ են իրականացվում։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել»,-նշեց Ահարոնյանը։

Մանրամասները՝ ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել