Մոսկվայի դատարաններից մեկում ամբաստանյալը, որը մեղադրվում է քրոջ սպանության համար, փորձել է փախուստի դիմել՝ դատարանի առաստաղի միջոցով: Այս մասին հայտնում է Life.ru-ն։
3 դատական կարգադրիչները մի քանի րոպե փորձել են վերջինիս դուրս հանել առաստաղի անցքից՝ բռնելով նրա ոտքից։
Փախչողին վախեցրել են շոկերով, որից հետո վերջինս համաձայնել է իջնել և խնդրել է կարգադրիչներին օգնել իրեն։
Վերջինս 2 ամսով կալանավորվել է։ 18-ամյա տղան մեղադրվում է 21-ամյա քրոջ սպանության համար։



