Որոշումը խիստ է և վերջնական․ Պաշտպանության փոխնախարարը՝ զինվորական զորակոչից խուսափող քաղաքացիներին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում դիմել է բոլոր այն քաղաքացիներին ում 27 տարին լրացել է։ Նա հորդորեց վերադառնալ Հայաստան, քանի որ դրանից հետո նախատեսվում է քրեական պատասխանատվություն և այն ձևաչափը, որ 2004 թվականից գործել է՝ այլևս չի երկարացվելու.

«Գործող ձևաչափը հետևյալն է, յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար նախատեսվում էր վճարել 200 հազար դրամ, այսինքն կան բազմաթիվ դեպքեր, երբ 18 տարեկանից չի խուսափել և տարկետում է ունեցել տարբեր պատճառներով, դա կլինի առողջական, կարող է լինել ուսման հետ կապված, այդ տարկետման հիմքերը վերացել են սակայն քաղաքացին չի եկել և չի ներկայացել զորակոչի: Այս ձևաչափը այլևս չի շարունակվելու: Կառավարության որոշումը այստեղ խիստ և վերջնական է, որ նշված օրենքը չի երկարացվելու: Մենք արդեն իսկ հայտարարել ենք և պատգամավորական նախաձեռնությունը, որը այսօր շրջանառության մեջ է, ես կարծում եմ կառավարության առաջիկա նիստում բացասական եզրակացություն կստանա»,- նշեց փոխնախարարը :

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել