Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ մտադիր է պայքարել  ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության կողմից. «Ես դնում եմ իմ թեկնածությունը, որ հաղթեմ Դոնալդ Թրամփին և վերաստեղծեմ Ամերիկային»,- գրել է Բլումբերգը Twitter-ում:

«Նա (Թրամփը) վտանգ է ներկայացնում մեր երկրի գոյության և մեր արժեքների համար: Եթե նա ևս մեկ ժամկետ պաշտոնավարի, մենք երբեք չենք կարողանա վերականգնել վնասները: Խաղադրույքները բարձր են, ինչպես երբևէ:  Մենք պետք է հաղթենք այս ընտրություններում: Մենք պետք է սկսենք վերաստեղծեմ Ամերիկան»,-ասվում է հայտարարության մեջ:

Թեկնածուն հրաժարվել է նվիրատվություններից և հայտարարել, որ ամբողջությամբ կֆինանսավորի քարոզարշավը: CNN-ի հաղորդմամբ Բլումբերգը, ով նախկինում կարծում էր, որ դեմոկրատների կուսակցությունից թեկնածուները շատ են, հիմա համոզված է, որ նրանցից ոչ ոք չի կարողանա հաղթել Թրամփին, այդ իսկ պատճառով առաջադրվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել