Երևանի ավանագու «Իմ քայլը» խմբակցության առաջարկել է Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանին:
Նշենք, որ Հայկ Հովհանիսյանն էր ընտրվել Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Սակայն հոկտեմբերի 21-ին Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ դադարեցրել է Երևանի ավագանու անդամի իր լիազորությունները:
Նոյեմբերի 26-ին ավագանին որոշում կկայացնի։