Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Բրիջիդ Բարդոյի հիմնադրած Կենդանիների պաշտպանության կենտրոնից նամակ է ստացել։
«Բարդոյի կենտրոնը ողջունում է Հայաստանի խորհրդարանի կողմից կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծն ու իր պատրաստակամությունը հայտնում օգնելու մեզ` կենդանիներ հանդեպ պատասխանատու վերաբերմունքի օրենքի նախագիծ պատրաստելու գործում»,-նշել է պատգամավորը։
