Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ մինչև 100 մետր հեռավորության վրա գտնվող շենքերում կամ շինություններում, որոնք չեն համապատասխանում՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության, սպասարկման, պահպանման և օգտվելու համար ներկայացվող սահմանափակումներին, պայմաններին և պահանջներին, սգո սրահի՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար թույլտվության տրամադրումը կառաջացնի տուգանք՝ պաշտոնատար անձի կողմից կատարվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 500 հազար դրամի չափով: