Նորանշանակ հարկադիր կատարողները հանդիսավորությամբ երդվել են

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր` hունվարի 25-ին, անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:

 

Ծառայության 13 աշխատակիցներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:

 

Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և արժանիորեն կծառայեն մեր պետությանը և ժողովրդին: «Մաղթում եմ վճռականություն` կատարվող աշխատանքներում: Համոզված եմ, որ դուք ցանկացած հարցում կստանաք ձեր գործընկերների աջակցությունը և թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանանք հասնել հաջողությունների», – նշեց Միհրան Պողոսյանը:

 

«Երդման արարողությանը հաջորդեց ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումը», – Իրավաբան.net-ին տեղեկացրեց ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել