«Կաֆե Պելե»-ի տարայի օգտագործման «վնասակար հետևանքները»

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ահարոն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս պատիժն ի կատար ածող հիմնարկի աշխատողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, խոչընդոտել է նույն հիմնարկի գործունեությանը, այն է 2012թ.-ի հունիսի 25-ին ժամը 13.50-ի սահմաններում, որպես դատապարտյալ պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և գտնվելով հիմնարկի թիվ 3 խցում, տեղյակ լինելով դատապարտյալների համար նախատեսված զբոսահրապարակը զբաղված լինելու մասին` իր համախցակից Հակոբ Հ.-ին անհապաղ զբոսանք տրամադրելու հարցի շուրջ անհիմն վիճաբանության մեջ է մտել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ԱԱ բաժնի կրտսեր սերժանտ Արմեն Մ.-ի հետ, պահանջել է անհապաղ զբոսանք տրամադրել իրենց, որի ընթացքում հաշվի չառնելով մասնագետի զբոսահրապարակը զբաղված լինելու պատճառաբանությունները վիրավորել է նրան, դիմել ներքին կանոնակարգով արգելված ձևով, չի ենթարկվել խախտումը դադարեցնելու նրա պահանջներին և որից հետո համոզվելով, որ Արմեն Մ.-ը չի կատարում իր անօրինական պահանջը վերցրել է իր մոտ դրված, որպես մոխրաման օգտագործվող «Կաֆե Պելե» սուրճի թիթեղյա տարան ու այն շպրտել նրա ուղղությամբ, որը կպնելով Արմեն Մ.-ի դեմքին, պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք քերծվածքի ձևով քթի շրջանում:

 

Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել