Ձմռան գալստո՞վ էր պայմանավորված գազի կաթսաների գողությունը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննության է առնվում նախկինում դատված Հակոբ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ նոյեմբեր ամսին նախկինում չդատված Վռամ Շ.-ի հետ տարբեր քաղաքացիների տներից կատարել են «Արիստոն», «Սկյուռել» տեսակի կաթսաների գողություններ:

 

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Դատարանում մեղադրող կողմում հանդես է գալիս Շիրակի մարզի դատախազությունը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել