Անձի ո՞ր եկամուտներից է իրականացվում ալիմենտի բռնագանձումը

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ կամ դատարանի վճռով սահմանված չափով ալիմենտի բռնագանձումը, ինչպես նաև ալիմենտային պարտքի բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից։ Վաստակի և (կամ) այլ եկամտի անբավարարության դեպքում ալիմենտ պահվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում գտնվող դրամական միջոցներից, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին պայմանագրերով հանձնված դրամական միջոցներից, բացի այն պայմանագրերից, որոնք առաջացնում են սեփականության իրավունքի փոխանցում։ Այդ միջոցների անբավարարության դեպքում բռնագանձում տարածվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի ցանկացած այն գույքի վրա, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել։

 

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտ վճարելու պարտավոր անձի աշխատավայրի (կազմակերպության) վարչակազմը պարտավոր է յուրաքանչյուր ամիս ալիմենտ պահել այդ անձի աշխատավարձից և (կամ) այլ եկամտից և վճարել կամ դրանք փոխանցել ալիմենտ ստացողին՝ ալիմենտ վճարելու պարտավոր անձին աշխատավարձի և (կամ) այլ եկամտի վճարման պահից ոչ ուշ՝ եռօրյա ժամկետում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել