Թմրամիջոց են ձեռք բերել, պահել, իրացրել, օգտագործել

Ա. Չիլինգարյանը մեղադրվում է նրանում, որ հանդիսանալով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի դատապարտյալ` 2012թ. հունիս-հուլիս ամիսներին Կ. Ստեփանյանի և Ժ. Քյաբաբչյանի օժանդակությամբ, քննությամբ չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել յուրաքնչյուր անգամ խոշոր չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր, որոնք նույն ժամանակ Կ. Ստեփանյանի միջոցով ապօրինի իրացրել է տարբեր անձանց:

 

Կ. Ստեփանյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ. հունիս-հուլիս ամիսներին օժանդակել է ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Չիլինգարյանին` նրա կողմից իրացնելու նպատակով խոշոր չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն:

 

Կ. Կարապետյանը մեղադրվում է նրանում, որ քննությամբ չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի հասնող չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2012թ. հունիս ամսին` գործով չպարզված օրը, ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ-ում պատիժ կրող Ա. Չիլինգարյանի միջնորդությամբ, Ժիրայր Քյաբաբչյանի միջոցով, անվճար կարգով, ապօրինի իրացրել է Ա. Չիլինգարյանի մտերիմ Կ. Ստեփանյանին:

 

Ժ. Քյաբաբչյանը մեղադրվում է նրանում, որ Ա. Չիլինգարյանին օժանդակելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:

 

Կ. Նազարյանը մեղադրվում է նրանում, որ առանց իրացնելու նպատակի` իր գործածման համար, զգալի չափերի բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբ է ապօրինի ձեռք բերել:

 

Քրեական գործով անցնում են հինգ մեղադրյալ:

 

Խափանման միջոց է ընտրվել երեքի նկատմամբ՝ կալանավորում, իսկ երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել