Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է` նպատակ ունենալով կանխել ինչպես իր` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Իսկ որո՞նք են հիմնական և լրացուցիչ վարչական տույժերը:
Առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր:
Նախազգուշացումը, տուգանքը, քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկումը` որպես վարչական տույժի տեսակներ, կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:
Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:
Աղբյուրը` Իրավաբան.net