Սոցիալական ապահովության ծառայությունը տարածքային բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Ստեփանավանի տարածքային բաժնի պետի (-10-1-26.29-Ղ5-1-) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝
Կազմակերպում է կենսաթոշակների և նպաստների նշանակման և վերահաշվարկման աշխատանքները, սպահովում է կենսաթոշակների և նպաստների վճարումը՝ այդ թվում՝ վճարում իրականացնող կազմակերպությունների միջոցով,ընդունում է վարչական ակտեր կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ,տարածքային բաժնի հասանելիության տիրույթում կազմակերպում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ Շտեմարան) վարման աշխատանքները, այդ թվում՝ կենսաթոշակ և նպաստ նշանակելու մասին դիմումի հիման վրա կենսաթոշակի էլեկտրոնային գործ կազմելու գործընթացը, կենսաթոշակ և նպաստ նշանակելու ընթացակարգով նշանակումը, կենսաթոշակ և նպաստ նշանակելուց հետո ստացված (այդ թվում՝ կենսաթոշակ և նպաստ նշանակելու մասին դիմումի հիման վրա ստացված) տեղեկատվությունը Շտեմարան ներառելու աշխատանքները (ըստ անհրաժեշտության կատարում է Շտեմարանում ներառված տվյալների փոփոխություն), Շտեմարանում ներառված տվյալների հիման վրա դադարեցնում և վերականգնում է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը, դադարեցնում և վերսկսում է կենսաթոշակ կամ նպաստ վճարելը,վարում է կենսաթոշակի գործը:
- Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները՝
Բարձրագույն կրթություն,ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:
- Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը՝
Մինչև օրենքով սահմանված հիմքի վերացումը:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝
24. 10. 2019թ.
- Աշխատավարձի չափը՝
212․309 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
Սոցիալական ապահովության ծառայություն, Նալբանդյան 13, 060 654 036, [email protected]
- Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- գրավոր դիմում (ձևը կցվում է)
- կրթությունը հաստատող պետական նմուշի փաստաթղթի /փաստաթղթերի/ լուսապատճենը /լուսապատճենները/,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ /ների/, վկայական /ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ լուսապատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը, կամ համապատասխան տեղեկանքի լուսապատճենը,
- անձնագրի լուսապատճենը:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում է հավաստում՝ փաստաթղթերը ներկայացված լինելու վերաբերյալ: