Բերման ենթարկված 63-ամյա կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ. ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին Շենգավիթի Մանանդյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա մի կնոջ․ կասկածանքը՝ գողություն։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ սեպտեմբերին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում գողացել է մերսող սարք, օծանելիքներ ու այլ ապրանք։ Վնասի չափը պարզվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել