Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար առաջարկվում էր տուգանքը 5 անգամ բարձրացնել

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգում չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Առաջարկվում էր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում արդեն իսկ նշանակված տուգանքի չափը բարձրացնել՝ այն հասցնելով 150 հազար դրամի։ Նշվում է, որ փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի և չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:

Նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, դեմ՝ 82, ձեռնպահ՝ 12-ը: Նախագիծը չընդգրկվեց օրակարգում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել