Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների եկամտային հարկից հաշվանցման հնարավորություն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով աշխատողները չունեն

Քաղաքացիաիրավական բնույթի ցանկացած այլ պայմանագրով աշխատող բոլոր քաղաքացիները վճարում են բացառապես նույն հարկերը՝ ինչ-որ աշխատանքային պայմանագրով աշխատողները։ Որևէ տարբերություն չկա նրանց հարկման ընկալման մասով։ Սակայն հիփոթեքային վարկերի տոկոսագումարների եկամտային հարկերից հաշվանցման հնարավորությունից զրկված են այդ քաղաքացիները։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Հարկային օրենգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս։

Նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը պատգամավորները քվեարկեցին կողմ՝ 43, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 7  ձայների համամասնությամբ։ Նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել