Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ին քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Հարկային օրենգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Գևորգյանը նշեց, որ բացասական եզրակացություն է տրվել նախագծին։
Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 միլիոն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 միլիոն դրամ սահմանափակում: Պատգամավորը առաջարկում է սահմանափակումները վերացնել:
Նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը պատգամավորները քվեարկեցին կողմ՝ 43, դեմ՝ 71, ձեռնպահ՝ 2 ձայների համամասնությամբ։ Նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ։