Վարչապետի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»։

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Արտակ Ջանիբեկի Նահապետյանը փրկարար ծառայության գնդապետ է։

 Նա ծնվել է 1978 թ. մարտի 16-ին, ք. Արթիկում:

Կրթությունը

1994-1998 թ.-ը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը` ՀՕՊ մասնագիտությամբ:
2000 թ.-ի օգոստոսից մինչև 2001 թ.-ի փետրվարը սովորել և գերազանց ավարտել է գնդի և բրիգադի հետախուզության պետի Մոսկվայի «ВЫСТРЕЛ» ակադեմիական դասընթացները և ստացել ավագ լեյտենանտ զինվորական կոչում:
2002-2004 թ.-ը գործուղվել է Հունաստան երեք տարբեր դասընթացների.
– պարաշյուտադեսանտային ազատ անկման
–  դիպուկահարների
–  միջազգային փորձի փոխանակում:
2005 թ-ի նոյեմբերին ստացել է հերթական զինվորական մայոր կոչումը և մինչև 2007 թ-ի մայիսը գործուղվել է ԱՄՆ երկու տարբեր դասընթացների.
– անգլերեն լեզվի դասընթացների
-ծովային հետևակի շտաբի ղեկավարման հրամանատարի դասընթացների:

Աշխատանքային փորձը

ՀՀ զինված ուժերում է 1994թ. սեպտեմբերից

1998 թ` նշանակվել է ՀՀ ՊՆ 22-րդ առանձին հատուկ նշանակության գնդում որպես դասակի հրամանատար:
2002 թ` ստացել է կապիտան զինվորական կոչում և նշանակվել հատուկ նշանակության վաշտի հրամանատար:
2008 թ` նոյեմբերին ստացել է հերթական զինվորական փոխգնդապետ կոչումը:
2008 թ` մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետի մարտավարության ամբիոնի մարտավարության ցիկլի ավագ դասախոս:
2014 թ` դեկտեմբերին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 88863 Զորամասի հրամանատար:
2016 թ` hունվարին ստացել է հերթական զինվորական գնդապետ կոչումը:
2017 թ` մարտին ՀՀ ԱԻ Նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱԻՆ Փ/Ծ ծառայության կազմակերպման վարչության պետի պաշտոնին:
2017 թ` մայիսին ՀՀ ԱԻ Նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱԻՆ Փ/Ծ քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնին:
2018 թ` հունիսի 28-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն:

Գործունեություն միջազգային համագործակցության ոլորտում

2010 թ.-ի նոյեմբերին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով մասնակցել է Բրունսում (Նիդերլանդների Թագավորութուն) կայանալիք ՆԱՏՕ-ի միացյալ տեղակայելի ուժերի շտաբային վարժանքին:
2012 թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով գործուղվել է Գերմանիա, այնուհետև Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում (Կունդուզ) խաղաղապահ առաքելություն իրականացնելու 7-ամսյա ժամկետով, որպես զորախմբի հրամանատար:
2013 թ.-ի ապրիլին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով մասնակցել է Հաագայում (Նիդերլանդների Թագավորութուն) Հյուսիսային Աֆղանստանի բազմազգ համակարգող խմբի 18-րդ համաժողովին:
2013 թ.-ի օգոստոսին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով գործուղվել է Գերմանիա, այնուհետև Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում (Մազար Է Շարիֆ) խաղաղապահ առաքելություն իրականացնելու 7-ամսյա ժամկետով, որպես զորախմբի հրամանատար:

Պարգևատրվել է`

2003 թ.-ին մարտական առաջադրանքների և մարտական պատրաստության գործում հասած հաջողությունների համար ՀՀ ՊՆ Հետախուզության վարչության պետի կողմից արժանացել է պատվոգրի:
2005 թ.-ին Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:
2009 թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անբասիր ծառայության առաջին աստիճան» մեդալով:
2010 թ.-ի նոյեմբերին Հետախույզի օրվա կապակցությամբ, բրիգադի հրամանատարի կողմից, պարգևատրվել է պատվոգրով:
2011 թ.-ի հունվարին բանակի օրվա կապակցությամբ բրիգադի հրամանատարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2011 թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով պարգևատրվել է «Անբասիր ծառայության երկրորդ աստիճան» մեդալով:
2011 թ.-ի սեպտեմբերին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
2011 թ.-ի սեպտեմբերին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ բրիգադի հրամանատարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2011 թ.-ին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված Ուժեր 20 Տարի» հոբելյանական մեդալով:
2012 թ.-ի օգոստոսին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել է «Non-Article 5 NATO» մեդալով:
2012 թ.-ի սեպտեմբերին ՀՀ Պաշտպանության Նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու, ինչպես նաև բարեխիղճ և օրինակելի ծառայության համար:
2014 թ.-ի մարտին ՀՀ Պաշտպանության Նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու, ինչպես նաև բարեխիղճ և օրինակելի ծառայության համար:
2014 թ.-ի փետրվարին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել է «Non-Article 5 NATO/2» մեդալով:
2014 թ.-ի փետրվարին Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար ՆԱՏՕ-ի Ամերիկյան զորախմբի հրամանատարի կողմից պարգևատրվել է «For Military Achievement» մեդալով:
2014 թ.-ի հուլիսին ՌԴ Պաշտպանության Նախարարի կողմից պարգևատրվել է Մարտական և Ռազմական համագործակցության ամրապնդման մեդալով:
2014 թ.-ի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
2015 թ.-ի ապրիլին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով պարգևատրվել է «Անբասիր ծառայության երրորդ աստիճան» մեդալով:

Վերապատրաստումներ

  •  2008 թ.-ի հունիսին մասնակցել է ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպված Միջազգային մարդասիրական օրենքների ռազմական հրահանգիչների դասընթացներին:
  •  2010 թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի հետախուզական բաժնի պետ: 2010 թ.-ի հուլիսին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Գարմիշ-Պարտենկիրխեն Ջ.Մարալի անվան անվտանգության խնդիրների ուսումնասիրման եվրոպական կենտրոնում կայանալիք «Կայունացում, անվտանգության ապահովում և վերականգնողական գործողություններ» խորագրով դասընթացին:
  •  2011 թ.-ի ապրիլին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով մասնակցել է ԳԴՀ Օբերամմերգաու քաղաքում ՆԱՏՕ-ի շտաբային սպաների կողմնորոշման դասընթացին:
  •  2011 թ.-ի հուլիսին ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով ԳԴՀ Օբերամմերգաու քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի միացյալ բազմազգ գործողությունների վերաբերյալ դասընթացին:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել