Զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել այն կիրառած հրամանատարի նկատմամբ. նախագիծ

Կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության զիված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լարցումներ կատարել։

Նախագծով նախատսվում է, որ այսուհետ կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք կհամարվի նաև դատվածություն ունեցող անձի կողմից իրավախախտում կատարելը։

Ըստ նախագծի այսուհետ զինծառայողին կարգապահական իրավախախտման համար կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտում կատարելու օրվանից անցել է մեկ տարի՝ բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի։

Նշված ժամկետի ընթացքում կարգապահական տույժ կտրվի կարգապահական իրավախախտման մասին հրամանատարին հայտնի դառնալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, այսուհետ նաև չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները:

Նախագծով նախատեսվում է, որ կարգապահական տույժ տալու մասին հրամանը կամ հաշվառման քարտում կատարված գրառումը ստորագրությամբ կներկայացվի զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան կտրամադրվի նաև քաղվածք՝ կարգապահական տույժ տալու մասին հրամանից կամ հաշվառման քարտում կատարված գրառումից։

Նախագծով նախատեսվում է նաև զինծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը կասեցնել՝ զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարմանը ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու դեպքերում։

Զինծառայողը, որի նկատմամբ նշանակված է ծառայողական քննություն, ծառայողական քննությանը մասնակցելու պահից գրավոր կծանոթացվի անցկացվող ծառայողական քննության շրջանակներում իր իրավունքներին և պարտականություններին։

Ավագ հրամանատարը իրավունք չունի, կամ եթե կարգապահական տույժը չի բողոքարկվել՝ նվազեցնելու կրտսեր հրամանատարի տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը:

Զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել կարգապահական տույժը կիրառած հրամանատարի նկատմամբ։

Քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը իրավունք կունենա` բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչել անվավեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել