Իռլանդական Ryanair լուքոսերը 2020 թվականի հունվարից Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն թռիչքներ կիրականացնի։ Այս մասին հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ’Բրայանը։
Տոմսերի արժեքը սկսելու է 30 եվրոյից, թռիչքները շաբաթը 2 անգամ են իրականացվելու։
«Կարծում ենք, որ այն 130 000 ուղևորները, որոնց մենք կփոխադրենք, կնպաստի նաև օդանավակայանում աշխատատեղերի բացմանը: Եթե դուք համեմատելու լինեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերությունների սակագների հետ, այս ուղևորները 20 միլիոն եվրո խնայողություն կանեն», – նշել է նա: