«Պոբեդայի» տոմսերը դեպի ՌԴ կթանկանան 25 եվրոյով

«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից 25 եվրոյով կբարձրացնի արտերկրից դեպի Ռուսաստան իրականացվող թռիչքների տոմսերի գները:

Այդ մասին գրում է «Վեդոմոստին»` հղում անելով լոուքոսթերի ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան:

Գյումրի-Մոսկվա չվերթին «Շիրակ» օդանավակայանից գրանցվելու համար 25 եվրո կգանձվի: Սակայն, ուղևորները հնարավորություն ունեն անվճար գրանցվել առցանց եղանակով:

Նշենք, որ ՌԴ օդանավակայաններում «Պոբեդան» գրանցման համար լրացուցիչ գումար չի գանձում՝ այն չի համարվում լրացուցիչ ծառայություն և ներառված է օդանավակայանի ընդհանուր գանձումների և տոմսերի արժեքի մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել