Որպես անհետ կորած որոնվող 39-ամյա կինը հայտնաբերվել է

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 11-ից որպես անհետ կորած որոնվող Անժելա Կարապետյանը  հոկտեմբերի 15-ին, ժամը 19:20-ին, հայտնաբերվել է Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում։ Նա բացատրություն է տվել, որ այդ ժամանակահատվածում զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել