ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։

Հավաստիացնում եմ, որ պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործին նվիրված ծառայողների կյանքի և առողջության դեմ ոտնձգած որևէ անձ անպատիժ չի մնալու»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել