Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության համար նախարարությունը աջակցություն կտրամադրի

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով:

Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350 հազար դրամ:

Անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կազմում է առավելագույնը 230 հազար դրամ:
Անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով:

Ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել`

ա) առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով
բ) առնվազն երկու հղի խոզամայր
գ) առնվազն յոթ հղի մաքի
դ) առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ:

Զբաղվածության 2019 թ. պետական ծրագրով նախատեսված է ընդգրկել 50 մարդու, ինչի համար հատկացվել է 50 մլն. դրամ:
Այս պահի դրությամբ իրականացվել և ընթացքի մեջ է 35 ծրագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել