Օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի. Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիկան ավիացիայի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել