Դպրոցների ղեկավարները պետք է պարզաբանեն աշակերտների բացակայության պատճառները. Արսեն Թորոսյանի հրամանը՝ գրիպի ու սուր շնչառական վարակների վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 8-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում սուր շնչառական վարակների արձանագրված դեպքերի վերաբերյալ շաբաթական (օրական) տեղեկատվության ներկայացման ձևը, թոքաբորբերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևը, տարրական, միջին, հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների և վարժարանի կրթական ծրագրերի աստիճան ունեցող հանրակրթական, հատուկ, մասնագիտացված հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սուր շնչառական վարակների վերաբերյալ օրական տեղեկատվության ներկայացման ձևը:

Նախարարը առաջարկել է քաղաքապետարանի կրթության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների պետերին և նախադպրոցական ուսումնական հաստատությունների, տարրական, միջին, հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների և վարժարանի կրթական ծրագրերի աստիճան ունեցող հանրակրթական, հատուկ, մասնագիտացված հանրակրթական դպրոցների ղեկավարներին`

1) պարզաբանել աշակերտների բացակայության պատճառները` սուր շնչառական վարակներով պացիենտների բացահայտման նպատակով,

2) 2019 թվականի նոյեմբերի 15-ից իրականացնել սուր շնչառական վարակների, շենքերի ջերմային ռեժիմի ամենօրյա մոնիթորինգ և ամփոփ տվյալները հաղորդել Առողջապահության նախարարության  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային և Երևան քաղաքի մասնաճյուղեր:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել