Զինծառայողը վիրավորել և ապտակել է պետին

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Արթուր Ղ.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 19.10.2012թ. զորամասի շտաբի դիմաց, այնուհետև շտաբում վիրավորել և ապտակել է իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Սամվել Խ.-ին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

 

Հարուցվել է քրեական գործ:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել