Միջնորդել է Շենգավիթի նոտարական գրասենյակում

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Արտակ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 15.06.2010թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով հետախուզման մեջ գտնվելով Մաշտոցի բաժնի կողկից ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ 12.05.2011թ. Շենգավիթի նոտարական գրասենյակում միջնորդել է Վալերի, Անդրանիկ, Կարինե, Էդուարդ Ե.-ներին և Սեդա Ս.-ի գրավի «հիփոթեքի փոխառության» պայմանագիր կնքել Նարինե Ա.-ի հետ, որով գրավադրվել է Ե-ներին պատկանող Մոլդովական փողոցի 50/1 շենքի 41 բնակարանը, որից հետո Նարինե Ա.-ի կողմից տրված 11.000 ԱՄՆ դոլար գումարից 3.300 ԱՄՆ դոլար գումարը տվել է Անդրանիկ Ե.-ին իսկ մնացած 7.700 ԱՄՆ դոլարը խարդխությամբ և Անդրանիկ Ե.-ի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանից՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի՝ 2.871.484 ՀՀ դրամի գույքային վնաս:

 

 

Մեղադրանքը ներկայացվել է Շենգավիթ համայնքի դատախազության կողմից:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել