Աշխատող մայրերի նպաստը կբարձրանա. Տիգրան Ավինյան

ԱԺ պատգամավոր  Արկադի Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց 2020 թվականին մեկնարկող ծնելիության խրախուսման ծրագրի մասին, որով նախատեսվում է 2020 թվականին բարձրացնել նպաստները: 

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և տեղեկացրեց, որ ժողովրդագրական  իրավիճակի բարելավման խումբ է ստեղծվել կառավարությունում: 

«Պարբերաբար պատգամավորներին կհրավիրենք նիստերին: Մենք տեղի ունեցած նիստերի ժամանակ քննարկել ենք  ժողովրդագրական իրավիճակը և եկել ենք լուծումների մի շարքի, որոնք մեր կարծիքով կբերեն ժողովրդագրական իրավիճակի էական բարելավման»,- նշեց փոխվարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել