Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հովսեփյան-Արմենակյան փողոցների խաչմերուկից «դրիֆտ» կատարելու և հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Նորք-Մարաշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նախապատրաստվում են նյութեր: