Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավսության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի ՄիքայելԱ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012 թ. օգոստոսի 19-ին` ժամը 17:30-ի սահմաններում, այցելել է իր ծանոթ Արթուր Վ.-ին և փոխառությամբ վերցրած 700 ԱՄՆ դոլար պարտքի գումարի վերադարձման հարցի շուրջ հյուրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ գաղտնի փականով դանակի բաց շեղբով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին, այնուհետև բնակարանի ննջասենյակում քաշքշուկի ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով 2 անգամ հարվածել է Արթուր Վ.-ի կրծքավանդակին: Հասկանալով, որ նրա ինքնազգացողությունը վատանում է նրան դարձյալ տեղափոխվել է հյուրասենյակ և դիմել է փախուստի, սակայն իր փախուստի ընթացքում նույն դանակով հարվածել է ԱրթուրՎ.-ի պարանոցին, նրան դիտավորությամբ ապօրինի զրկել կյանքից և դիմել փախուստի`բանալիով փակելով ԱրթուրՎ.-ի բնակարանի դուռը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի` սպանությունը `ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
.
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net