Հունվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Քուսականց կապեր» կոչվող հանդամասում հայտնաբերել է 1961 թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դիակը՝ աջ ազդրի թափանցող հրազենային վնասվածքի հետքով:
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 18-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի քննչական բաժանմունքի և Տավուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արծվաբերդի անտառպետության Նավուրի պահաբաժնի անտառապահ, 1980 թ. ծնված Կարեն Ջ.-ն, 1969 թ. ծնված Արմեն Ղ.-ն և Սերոժ Հովհաննիսյանը ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Արծվաբերդի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Քուսականց կապեր» կոչվող տարածք, որտեղ Արմեն Ղ.-ն իր ձեռքին եղած, ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի մեկփողանի «ԻԺ-18 Ե» տիպի ողորկափող հրացանից անզգուշությամբ կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Սերոժ Հովհաննիսյանին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Արմեն Ղ.-ն ձերբակալված է:
Հրացանն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net